էլ-հասցե
info@armhealth.am
Հեռախոս
+374(98)-68-51-15

Թոփ 3 տուրիստական վայրերը Հայաստանում

Blog Image

Զբոսաշրջության ոլորտի զբաղվածության թիվը կազմում է երկրի ընդհանուր զբաղվածության 12.5%-ը Զբոսաշրջիկների շրջանում իրականացված հարցումները ցույց են տվել, որ վերջիններս այժմ շատ դրական են վերաբերվում իրենց հայաստանյան այցերին և հարցման մասնակիցների 67%-ը երաշխավորում է երկիրը՝ որպես զբոսաշրջային ուղղություն: Այն հարցին, թե «1-10 սանդղակով որքանով է հավանական, որ դուք Հայաստանը՝ որպես զբոսաշրջության վայր, կառաջարկեք այլ մարդկանց», զբոսաշրջիկները, պատասխանել են 9 կամ 10: Սա վկայում է Հայաստանի ներկայիս զբոսաշրջային առաջարկների շատ բարձր դիրքեր զբաղեցնելու մասին. այցելուների մեծ մասը շատ գոհ  է իր փորձից և զբոսաշրջային այս ուղղությունը խորհուրդ կտա մյուսներին: Այս ակտիվները Հայաստան են բերում համաշխարհային և տարածաշրջանային զբոսաշրջիկների մեծ հոսք: Գլոբալ առումով, դեպի Հայաստան զբոսաշրջիկների կայուն հոսք կա Ռուսաստանից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից և Իրանից:

Եվ այսպես որտե՞ղ շրջագայել Հայաստանում, Արմհելթը առանձնացրել է 3 թոփ վայր, ուր պետք է այցելի իրեն հարգող յուրաքանչյուր մարդ:

3-րդ հորիզոնական Տաթևի վանք

46172670 1

Իրական հրաշք ծովի մակարդակից 850 մետր բարձրության վրա, զարմանալի բնապատկերի մեջ Տաթևի վանքն է։ Կարծես բնության կողմից դեռ 9-րդ դարումխնամքով պատրաստված մի վայր, որտեղ մինչ օրս պահվում է Հայաստանի կրոնական և պատմական ժառանգությունը։ Շրջապատի ցնցող տեսարանները գրավում և ոգեշնչում են: Խալիձորից դեպի վանք տանող ճոպանուղին հնարավորություն է տալիս հիանալ այս վայրի բոլոր գեղեցկություններով։ Պատմական քարտեզի վրա Տաթևի վանքը նշված է որպես երկրի կրթական և հոգևոր զարգացման կարևորագույն կենտրոն։ Պատմությունն իր մեջ պահող այս համալիրն այսօր Հայաստանի կարևորագույն տեսարժան վայրերից է։

2-րդ հորիզոնական, և Խոր Վիրապ

khor virap 2

Վայրը, որտեղ 13 երկար տարիներ պահվել է Սուրբ Գևորգ Լուսավորիչը։ Գտնվում է Արարատյան դաշտում` փոքրիկ բլուրներից մեկի վրա։ Լեգենդներն ասում են, որ Գրիգոր Լուսավորիչը մնաց այնտեղ ճիշտ այնքան ժամանակ, մինչև Տրդատ III թագավորը բուժվեց ծանր հիվանդությունից։ Իսկ Լուսավորչի ստեղծած հրաշքը՝ առողջության ամբողջական վերականգնումը, ստիպեց թագավորին ընդունել քրիստոնեությունը և ամբողջ երկիրը հավատափոխ անել: Այսպիսով, նա Հայաստանին շնորհեց քրիստոնեությունն առաջինն ընդունած երկրի հավերժական կոչումը։ Անպայման այցելեք ստորգետնյա սրահ և խորասուզվեք գեղատեսիլ Խոր Վիրապի վանքի պատմության մեջ: :

Դե իհարկե Հայաստանի կապուտաչյա գեղեցկուհի` 1-ին հորիզոնական և Սևան:

image 47

Սևանա լճի անհավանական գեղեցկությունն ու մաքրությունն զբաղեցնում է առաջին տեղը պարտադիր տեսարժան վայրերի շարքում։ Ճամփորդության գիտակները այն անվանում են «Հայաստանի մարգարիտ»։ Զարմանալի չէ, որ համաշխարհային վարկանիշում լիճը նշված է որպես ալպյան քաղցրահամ ջրի ամենամեծ ջրամբարներից մեկը: Իդեալական հանգստի վայր զբոսաշրջիկների համար ամառային սեզոնին: Անպայման այցելեք նրա ափին գտնվող փոքրիկ ռեստորաններից մեկը և համտեսեք հմուտ խոհարարների կողմից սիրով պատրաստված զարմանահրաշ,թարմ և համեղ իշխանը: