1.Ինչու՞ է արյան ﬔջ բարձրանում շաքարի մակարդակը:
Շաքարային դիաբետի ժամանակ տեղի է ունենում ենթաստամոքսային գեղձում գտնվող բետտա բջիջների կողﬕց ինսուլինի արտադրության խանգարում, որի հետևանքով արյան ﬔջ բարձրանում է գլյուկոզայի մակարդակը:
2. Այս հիվանդությունը ժառանգական է, թե՞ ձեռքբերովի:
Շաքարային դիաբետի ձեռք բերման գործում ﬔծ դեր ունի ժառանգական նախատրամադրվածությունը:
3.Արյան ﬔջ գլյուկոզայի , ո՞ր քանակն է համարվում նորմալ:Քաղցած վիճակում արյան ﬔջ գլյուկոզայի նորմալ պարունակությունը կազմում է 3,3-5,5 մմոլ/լ: Ավելի մեծ տարիքում գործնականորեն առողջ մարդկանց գլիկեﬕան կարող է կազﬔլ 4,4-8,0 մմոլ/լ:
4.Եթե ժամանակին չկանխարգելվի և չվերահսկվի բժշկի կողմից , ի՞նչ վտանգներ կարելի է սպասել։
Բոլոր այն պացիենտները, ովքեր ունեն շաքարային դիաբետ պետք է պարբերաբար այցել են իրենց բուժող էնդոկրինոլոգի և հետևեն ցուցուﬓերին, չհետևելու դեպքում նրանց մոտ կարող են առաջանալ բարդություններ կապված բոլոր օրգան-համակարգերի հետ:
5․Ինչպե՞ս պետք է հասկանալ, որ կա խնդիր, ի՞նչ նախանշաներ են ի հայտ գալիս :
Պացիենտների հիﬓական գանգատներն են՝ արտահայտված ընդհանուր թուլությունը, բերանի չորությունը, նիհարումը, մաշկի քորը, հաճախաﬕզությունը, գիշերաﬕզությունը, ծարավը՝ շաքարային դիաբետի դեկոմպենսացման շրջանում պացիենտները կարող են օրվա ընթացքում խմել 3-ից -5 լ․և ավելի հեղուկ, հաճախ ﬔծ քանակությամբ ջուր են օգտագործում գիշերը: Որքան բարձր է գլյուկոզան արյան ﬔջ, այնքան ուժեղ է արտահայտված ծարավը:
6.Հնարավո՞ր է բուժել այս հիվանդությունը առանց ինսուլինի, ուրիշ ի՞նչ ﬕջոցներ կան:
Կախված շաքարային դիաբետի տիպից բուժման տակտիկան տարբեր է: Բացի ինսուլինից գոյություն ունի նաև պերօրալ հիպոգլիկեﬕզացնող ﬕջոցներ:
Տիպ 1․ Շաքարային դիաբետի ժամանակ տեղի է ունենում ինսուլինի բացարձակ անբավարարություն և այդ ժամանակ ﬕակ բուժման ﬔթոդն է ինսուլինի ներարկումը:
Տիպ 2․ Շաքարային դիաբետի ժամանակ տեղի է ունենում հարաբերական ինսուլինային անբավարարություն, որի ժամանակ կախված արյան ﬔջ գլյուկոզայի մակարդակից և դիաբետի ծանրության աստիճանից կարող ենք կիրառել հիպոգլիկեﬕկ դեղաﬕջոցներ:
7.Շատ քաղցրը կարո՞ղ է դիաբետի պատճառ դառնալ:
Կարող է ﬕայն այն պարագայում եթե մարդն ունի ժառանգական նախատրամադրվածություն, ճարպակալում և չի վարում առողջ ապրելակերպ:
8.Ի՞նչ կանխարգելիչ ﬕջոցներ կան, որպեսզի խուսափենք դիաբետի առաջացուﬕց:
Պետք է վարել առողջ ապրելակերպ՝ չծխել , չչարաշահել ալկոհոլի օգտագործումը, առողջ սնվել, զբաղվել սպորտով, չգիրանալ և կարգավորել քունը:
9.Ինչպե՞ս անել, որպեսզի շաքարային դիաբետը պատճառ չհանդիսանա այլ հիվանդությունների առաջացմանը։
Եթե պացիենտները հետևեն իրենց բուժող բժշկի ցուցուﬓերին՝ ժամանակին ընդունեն դեղորայքը , զբաղվեն սպորտով, հետևեն իրենց սննդակարգին, ապա դրանով իսկկկանխեն այլ հիվանդությունների առաջացումը:
10.Դիաբետով հիվանդներին կարելի՞ է հղիանալ :
Այո, իհարկե: Սակայն անհրաժեշտ է գտնվել էնդոկրինոլոգի մշտական հսկողության տակ հետագա բարդություններից խուսափելու համար:
11.Ի՞նչ է իրենից ներկայացնում դիաբետիկ ոտնաթաթը, և որո՞նք են առաջացման ռիսկի գործոնները:
Դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշը շաքարային դիաբետով հիվանդի ոտնաթաթի ախտաբանական վիճակ է, որն առաջանում է՝ ծայրամասում նյարդերի, մաշկի, փափուկ հյուսվածքների, ոսկրերի և հոդերի ախտահարման ուղեկցությամբ և դրսևորվում է սուր , քրոնիկական խոցերով, ոսկրահոդային թարախաﬔռուկային պրոցեսներով:
Դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշը տարբեր ձևերով հանդիպում է շարքային դիաբետով հիվանդների 30-80%-ի շրջանում, իսկ ոտնաթաթի դիաբետիկ խոցերը ՝ 6-12% -ի շրջանում: Ռիսկի գործոններն են՝ ոտնաթաթերի անհամապատասխան խնամքը, տեսողության խանգարումը, ոտնաթաթերի ինֆեկցիան և սնկային ախտահարուﬓերը,60 տարեկանից բարձր տարիքը, շաքարային դիաբետի երկարատևությունը, զարկերակային հիպերտենզիան և հիպերխոլեստերինեﬕան:
Սոնա Մանասարյան
«Իզմիրլյան» ԲԿ-ի էնդոկրինոլոգ
Աղբյուրը՝ https://www.izmirlianmedicalcenter.com/