էլ-հասցե
info@armhealth.am
Հեռախոս
+374(98)-68-51-15

«Վիտա մեդ» բժշկական կենտրոն

Ինֆորմացիա

«Վիտա մեդ» բժշկական կենտրոնի պատմությունը սկսում է 2018թ․-ից, երբ մեր հիմնադիր-տնօրեն Վ․Մանուկյանը Արցախում որոշեց և 6 ամսվա մեջ իրականություն դարձրեց Արցախում առաջին մասնավոր, ապացուցողական բժշկության տվյալների վրա հիմնաված, պացիենտակենտրոն, ընդամենը 100քմ տարածքում ծավալված, 6 անուն գործութնեության տեսակով լիցենզավորված «Վիտամեդ Պլյուս» բժշկական կենտրոնը, որը կարճ ժամանակում ստեղծեց բարի համբավ և  արցախցիների համար  դարձավ հետազոտություների իրականացման և բուժման համար  Երևան մեկնելուն այլընտրանք։
2018թ․ին պրոյեկտի  սկզբից  Վ․Մանուկյանը աշխատանքի ընդունեց բժիշկ-լաբորանտ Անուշ Վերդյանին, որի մեծագույն ներդրման շնորհիվ կայացավ «Վիտամեդ Պլյուս» բժշկական կենտրոնի լաբորատոր ծառայությունը։ 2019թ․-ին Վ․Մանուկյանը և Ա․Վերդյանը ամուսնացան և երկուսի երազանքների համադրմամբ ծագեց Հայաստանում «Վիտա Մեդ» բժշկական կենտրոնների ցանց հիմնելու գաղափարը։
2021թ․ին սկսվեց գաղափարի իրականացման քայլերը և արդեն 2022թ․-ի հունիսի 11-ին ք․ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում, Բեկնազարյան 3/6 հասցեում  բացվեց երևանյան առաջին մասնաճյուղը՝ 19 անուն գործունեության  տեսակներով լիցենզիայով, 276քմ մակերեսով տարածքում։ Արդեն օգոստոս ամսին Ստեփանավան  քաղաքում բացվեց մարզային առաջին մասնաճյուղը, որը Ստեփանավան համայքում եզակի էր  իր կազմակերպաիրավակն ձևով, ծառայությունների տեսակով և որակով:

Այլ կլինիկաներ