ArmHealth հարթակն իր գործունեությունը սկսել է դեռևս 2018 թվականից։ Շուրջ 5 տարի, մենք առաջարկում ենք բժշկական տուրեր դեպի Հայաստան՝ համատեղելով հաճելի ժամանցը օգտակարի հետ։ Մեզ հետ դուք կարող եք օգտվել բժշկական այնպիսի ծառայություններից ինչպիսիք են՝ ատամնաբուժությունը, էսթետիկ բժշկությունը, կոսմետոլոգիան, ցավի կառավարումը՝ նյարդաբանություն, նյարդավիրաբուժություն, ողնաշարաբանություն, օրթոպեդիա, ֆիզիոթերապիա և այլն։
Մենք համագործակցում ենք Հայաստանի առաջատար բժշկական հաստատությունների և բժիշկների հետ, և ձեր բուժումը կանցնի առավել քան արդյունավետ։
Հայաստանում բուժվել ցանկանալու պարագայում մենք կկազմակերպենք օդանավակայանում Ձեզ դիմավորելը, մեր հյուրանոցներից մեկում կամ Ձեր իսկ նախընտրած հաստատությունում տեղավորելը, համապատասխան բժշկական հաստատությունների ու բարձրակարգ բժիշկների մոտ ուղղորդումները, հանդիպումների իրականացումը։
Հետբուժական վերականգնողական կուրսի անհրաժեշտության դեպքում կկազմակերպենք ձեր խնամքն ու վերականգնողական բոլոր միջամտությունները։
Մենք կազմակերպում ենք նաև արշավներ դեպի Հայաստանի պատմամշակութային վայրեր, իչպես նաև էքստրեմալ տուրիզմ` հատուկ ակտիվ հանգիստ նախընտրողների համար (քայլարշավներ, ջիփինգ, զիփլայն և այլն):
Այս տարիների ընթացքում մենք դիմավորել ենք ավելի քան 1000 այցելուի տարբեր երկրներից՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա, Վրաստան, ՌԴ և այդպես շարունակ․․․
Յուրաքանչյուրին ցուցաբերել ենք անհատաան մոտեցում՝ արժանանալով բարձր գնահատանքի և գոհունակության։
Մենք պատրաստ ենք սիրով հյուրընկալել Ձեզ՝ միասին անցկացնելու հրաշալի և հիշարժան ժամանակ Հայաստանում։
Անհատական մոտեցում յուրաքանչյուր այցելուի։Մեզ հետ դուք կարող եք համատեղել առողջարարը ու հետաքրքիր ժամանցը։ Մենք ավելին ենք, քան պարզապես բժշկական շրջագայություն: